Charlie Hebdo-ն հրապարակել է Էմանուել Մակրոնի և նրա կնոջ ծաղրանկարը (նկարազարդում)
Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի կայքում հրապարակվել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնի և նրա կին Բրիջիթի ծաղրանկարը:
Coco ծածկանվամբ ստեղծագործող նկարչի ծաղրանկարում արված է «Անձրև է գալիս» գրառումը, իսկ ձախ մասում տեղադրված է «Մակրոնը ֆավորիտ է» գրառումը:
Նկարազարդման մեջ Մակրոնի ժպտացող կինը կանգնած է դիմացի պլանում և մատով ցույց է տալիս նրան: Ընդ որում՝ նա Մակրոնին ասում է. «Թիկնոց հագիր, իմ փիսիկ»:
Հայտնի է, որ Մակրոնի կինը` 64-ամյա Բրիջիթը, 24 տարով մեծ է նրանից: Նա եղել է Մակրոնի գրականության ուսուցչուհին ֆրանսիական Ամյեն քաղաքի դպրոցում:











