Իրաքը մեղադրել է Թուրքիային տարածքային ամբողջականությունը խախտելու համար

17:13 • 25.04.17

Իրաքի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Թուրքիայի ԶՈւ-ին Իրաքի տարածքային ամբողջականությունը խախտելու համար, այս մասին հայտնում է demokrathaber.org կայքը:

Իրաքի ԱԳՆ խոսնակ Ահմեդ Ջամալն այս առավոտ թուրքական ԶՈւ-ի ավիահարվածներն անվանել է երկրի տարածքային ամբողջականության խախտում և հայտնել, որ այն իրականացնելուց առաջ Թուրքիան որևէ կերպ չի խորհրդակցել Բաղդադի հետ:

Իրաքի ԱԳՆ ներկայացուցիչը նաև հավելել է, որ Իրաքի հյուսիսում քրդական ուժերին հարվածելը ոչ միայն չի բերելու ստեղծված իրավիճակի համակարգային լուծման, այլև է՛լ ավելի է բարդացնելու այն: