Իրաքում վարազները հոշոտել են ԻՊ-ի 3 գրոհայինի. Iraqi News

13:08 • 25.04.17

Իրաքի Քիրքուք նահանգում վայրի վարազները հարձակվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների բազայի վրա և երեք ահաբեկչի հոշոտել: Այս մասին հայտնում է Iraqi News տեղեկատվական պորտալը` հղում անելով բնակիչներին:

Աղբյուրի հաղորդմամբ` միջադեպը տեղի է ունեցել Քիրքուք նահանգից 53 կիլոմետր հեռավորության վրա` ահաբեկիչների բնակատեղում: Alsumaria News-ի տվյալների համաձայն` ահաբեկիչները կռվի են բռնվել կենդանիների հետ այն պատճառով, որ դրանք բազմիցս մտել են նրանց հողամասեր և անընդհատ վնաս տվել: