Լավրովը կարծում է, որ ժամանակակից քաղաքականությունում «այլևս կանոններ չկան»

13:32 • 25.04.17

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ այժմ միջազգային հարաբերություններում իրավիճակն ավելի բարդ է, քան սառը պատերազմի տարիներին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Անկասկած, այժմ ավելի կոշտ է: Այն ժամանակ գոյություն ուներ երկու կայսրություն՝ Արևմտյան և Խորհրդային, որոնցից յուրաքանչյուրը հակամարտություններ էր հրահրում հակառակորդի հետ երրորդ երկրների տարածքում: Բայց ոչ երբեք իր սահմաններին և ոչ երբեք անմիջականորեն: Անգամ հրապարակային հռետորաբանությունն ավելի մեղմ էր: Այդ ժամանակ երկու ճամբարները չէին անցնում թույլատրելի սահմանը: Այժմ այլևս ոչ մի կանոն չկա»,- ասել է նախարարը:


Լավրովը Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ներկայիս հարաբերությունները բնութագրել է «սպասում» բառով: Նրա խոսքով՝ դրանք դեռ զարգանում են իներցիայով, քանի որ դեռ իրենց տեղերում են մնում ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի թիմից մարդիկ: