Չինաստանում կայծակն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է հաղորդավարին (տեսանյութ)

11:04 • 25.04.17

Չինական Dalian TV հեռուստաալիքի հաղորդավար Լու Սյաոդունի հետ ուղիղ եթերում արտակարգ միջադեպ է պատահել:

Ինչպես նշում է South China Morning Post-ը, ուղիղ եթերի ժամանակ կայծակը հարվածել է հաղորդավարին, ինչից հետո միջադեպի տեսագրությունը տարածվել է համացանցում:

Աղբյուրը մանրամասնում է, որ Սյաոդունը կանգնած է եղել փողոցում ու ներկայացրել է եղանակի տեսությունը: Հանկարծակի կադրում երևացել է վառ լուսարձակում, ինչից հետո հաղորդավարը բարձր գոռացել է ու մի կողմ գցել ձեռքի անձրևանոցը:

«Ձեռքս թմրեց: Ձեռքիս ու անձրևանոցի բռնակի վրա տեսնում էի էլեկտրականությունից առաջացող դեղին կայծեր»,-պատմել է տուժածը: