Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը՝ Լոս Անջելեսի երթին դեպի թուրքական հյուպատոսարան (լուսանկար)
Լոս Անջելեսի հազարավոր հայեր մասնակցում են դեպի թուրքական հյուպատոսարան երթին՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ։
Երթին մասնակցում է նաև ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը, ով իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ այն մակագրելով.
«Ապրիլի 24-ը հանդիսավոր և սուրբ օր է. Այն նշանավորում է Օսմանյան կայսրության կողմից 102 տարի առաջ հայ ժողովրդի դեմ իրականացված սպանության, բռնաբարության, բռնի տեղահանման դեմ պայքարի սկիզբը: Ի վերջո, մեկ ու կես միլիոն հայեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ:
Մենք երբեք չենք մոռանա նրանց, ում կորցրել ենք: Եւ մենք կպայքարենք Հայոց ցեղասպանության ճանաչման համար ինչպես այստեղ՝ տանը, այնպես էլ ամբողջ աշխարհում»:










