Մոսկվայի դատարանը կստուգի կեղծ բժշկական վկայականի համար Մառա Բաղդասարյանի վճռի օրինականությունը
Մոսկվայի դատարանը երեքշաբթի օրը ստուգելու է սկանդալային սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանի վճռի օրինականությունը՝ կեղծ բժշկական վկայականի համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Առաջին ատյանի դատարանում Մառա Բաղդասարյանը լիովին ընդունել է կեղծ փաստաթղթեր օգտագործելու իր մեղքը: Նրա պաշտպանությունը խնդրել էր դատարանին սահմանափակվել տուգանքներով, սակայն դատարանը նշանակել էր մի տարի ուղղիչ աշխատանքներ:
Ինչպես նշել է դատավոր Էլմիրա Արտեմենկոն, Բաղդասարյանը, որին դատարանը նախկինում հարկադիր աշխատանք էր պարտադրել երթևեկության բազմաթիվ խախտումների համար, «կեղծ» բժշկական թղթեր էր ներկայացրել՝ պատժից խուսափելու համար:
Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը նախատեսում է տուգանք`մինչև 80 հազար ռուբլի, 480 ժամ հասարակական աշխատանք, կամ ուղղիչ աշխատանքներ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Բաղդասարյանը մեկ անգամ չէ, որ ձերբակալվել է երթևեկության կանոնների խախտման և տուգանքները չվճարելու համար: Վերջին անգամ նա 15 օր մնացել է կալանավայրում:










