Վենեսուելայում ցուցարարները բեռնատարներ են հրդեհել և բարիկադներ տեղադրել (տեսանյութ)

14:20 • 25.04.17

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում ապստամբները մի քանի բեռնատար են հրդեհել և բարիկադներ տեղադրել փողոցներում: Իրադարձությունների տեսագրությունը հրապարակել է Ruptly-ն:

Ինչպես նշում է El Nacional-ը` հղում անելով երկրի գլխավոր դատախազությանը, Վենեսուելայի Մերիդա և Բարինաս նահանգներում բողոքի ակցիաների ժամանակ սպանվել է երկու և վնասվածքներ ստացել յոթ մարդ: 

Աղբյուրի տվյալների համաձայն` մահացել են 42-ամյա Խեսուս Սալբարանը և 54-ամյա Ռենցո Ռոդրիգես Ռոդան:

Նշվում է, որ այժմ իշխանությունները փորձում են գտնել տեղի ունեցածի պատասխանատուներին:

Վենեսուելայի քաղաքացիները դժգոհ են երկրի տնտեսական վիճակից. նրանք պահանջում են արտահերթ ընտրություններ նշանակել: Ցուցարարները կարծում են, որ գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն փորձում է ուզուրպացնել իշխանությունը, ահա թե ինչու ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսին արգելվել է իր թեկնածությունն առաջադրել առաջիկա 15 տարվա ընթացքում:

Մադուրոյի կարծիքով` ընդդիմության բողոքի ցույցերը պետական հեղաշրջման փորձեր են:


Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, անցյալ չորեքշաբթի Վենեսուելայում բողոքի ակցիաների ժամանակ 3 մարդ է մահացել: