Քաղաքացին կտրել է ձեռքի դաստակը և փորձել նետվել Դավթաշենի կամրջից. ինքնասպանության փորձը կանխվել է
Tert.am-ի տեղեկություններով ապրիլի 25-ի երեկոյան քաղաքացին ցանկացել է ինքնասպանություն գործել: Նա կտրել է երակները, իսկ դրանից հետո փորձել է ցած նետվել Դավթաշենի կամրջից: Քաղաքացին կենցաղային խնդիրների պատճառով է դիմել նման քայլի:
Ոստիկանության լրատվական ծառայությունից Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը:
«Երեկ երեկոյան 984 թվականին ծնված տղամարդը Դավիթաշենի կամրջի տակ գտնվող հետիոտնի անցուղում ինքնասպանություն գործելու նպատակով շեղբով կտրել է իր ձախ ձեռքի դաստակը, այնուհետև փորձել է ցած նետվել»,-ասաց ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը` հավելելով, որ ինքնասպանության փորձը կանխվել է:
Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի առթիվ կատարվում է հետաքննություն:










