Ռուսաստանում տղամարդը մահացել է Ծնողների օրը` հոր գերեզմանի մոտ

17:11 • 26.04.17

Ռուսական Նովոսիբիրսկի մարզի Բերդսկ քաղաքի 45-ամյա բնակիչը մահացել է Ծնողների օրը` իր հոր գերեզմանի մոտ: Այս մասին հայտնում է «Курьер. Среда. Бердск» կայքը:

Աղբյուրի հաղորդմամբ` տղամարդն իր մոր հետ այցելել է հոր գերեզման, որտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է: Դեպքի վայր է ժամանել շտապօգնությունը, սակայն բուժաշխատողներին չի հաջողվել փրկել տղամարդուն: 

Ենթադրվում է, որ տղամարդու ինքնազգացողության վատթարացման և մահվան պատճառ են դարձել այդ օրվա հետ կապված զգացողությունները:

Նշվում է, որ տղամարդը տառապել է սրտային սուր անբավարարությունից:

Ծնողների օրը (Радоница) նշվում է Զատկի շաբաթվան հաջորդող երեքշաբթի օրը. ուղղափառներն այցելում են գերեզմանոցներ ու հիշում հանգուցյալներին։