ԻՊ-ը փորձում է համաշխարհային ահաբեկչական ցանց ստեղծել. ՌԴ Անվտանգության ծառայության ղեկավար

13:58 • 26.04.17

«Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների գրոհայինները, գիտակցելով, որ իրենց սպառնում է ամբողջական ոչնչացում, սկսել են փոխել մարտավարությունը, և այժմ փաստացիորեն ստեղծվել է նոր համաշխարհային ահաբեկչական ցանց: Այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Նա նշել է, որ խոշոր միջազգային ահաբեկչական խմբավորումների՝ ԻՊ-ի, «Ջեբհաթ ան-Նուսրայի» ղեկավարները, ինչպես նաև նախկինում գոյություն ունեցող «Ալ-Քաիդա»-ի նման կառույցների մնացորդները, գիտակցելով, որ իրենց սպառնում է ամբողջական ոչնչացում, սկսել են փոխել մարտավարությունը:


«Մասնավորապես, նրանք ակտիվացրել են գրոհայինների տեղափոխումն Աֆղանստան, Եմեն և աֆրիկյան մայրցամաքի խորքերը, ինչպես նաև անցել են այնտեղ հենակետերի և բազաների ստեղծման: Փաստացիորեն խոսքը նոր մասշտաբային ահաբեկչական ցանցի ձևավորման մասին է»,- ասել է Բորտնիկովը Մոսկվայում միջազգային անվտանգության հարցերով համաժողովի բացմանը: