Հրապարակվել է ՌԴ-ում ահաբեկչություն պատրաստող ԻՊ-ի երկու աջակիցների ձերբակալության տեսանյութը

17:02 • 26.04.17

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հրապարակել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու աջակիցների ձերբակալության տեսանյութը, գրում է gazeta.ru-ն:


Նշվում է, որ նրանք պատրաստվում էին ահաբեկչություն իրականացնել մարդկանց զանգվածային կուտակման վայրում: Ձերբակալությունն իրականացվել է Սախալինում:


Նրանց բնակության վայրերում անցկացված խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է խոցող բեկորներով ինքնաշեն ռումբ, ինչպես նաև ծայրահեղական գրականություն:


Ձերբակալվածների բջջային հեռախոսներում հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի պատրաստման սխեմաներ:


Քրեական գործի հետաքննությունը շարունակվում է: