Իսլամիստները 2 տարի գերի են պահել իրաքցի տղային՝ Մեսի անվան համար (լուսանկարներ)

15:13 • 26.04.17

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն առևանգել է 3-ամյա եզդի տղայի ու նրան 2 տարի որպես գերի պահել միայն այն պատճառով, որ փոքրիկի անունը եղել է Մեսի՝ ի պատիվ հանրահայտ ֆուտբոլիստ Լիոնել Մեսիի։ 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, փոքրիկն առևանգվել էր 2014թ.՝ Իրաքի հյուսիսային Սինջար շրջանում:

Հայտնի է, որ Մեսի անունով տղային առևանգողները նրա ծնողներից պարբերաբար փրկագին են պահանջել, սակայն նրա ընտանիքը վճարունակ չի եղել:

Աղբյուրը նշում է, որ Մեսին վերջերս է գերությունից ազատվել: Հայտնի է, որ իսլամիստները նրա անունը փոխել են՝ դարձնելով Հասան:

Ահաբեկիչների մոտ անցկացրած գերության տարիներն իրենց բացասական ազդեցությունն են թողել երեխայի հոգեբանության վրա: Այժմ նա շատ քիչ է խոսում, խաղալիքներից խաղում է միայն հրացանով, իսկ երբ հարցնում են, թե արդյոք ինքը Մեսին է, նա վախեցած գլուխը տարուբերում է:


An Iraqi boy named Messi (pictured) by his Barcelona fanatic father was ordered by ISIS to change his 'infidel' name to Hassan, it has emerged

The five-year-old Kurdish Yazidi child was kidnapped by the terror group along with his mother and sister from their home in Sinjar, northern Iraq in 2014