Մոսկվայում բացվել է Խորհրդային Միության հերոս Համազասպ Բաբաջանյանի թանգարանը

14:32 • 26.04.17

 

 

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի Համազասպ Բաբաջանյանի անվան վարժարանում ապրիլի 26-ին այսօր տեղի է ունեցել Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Խորհրդային Միության հերոս Համազասպ Բաբաջանյանի թանգարանի և նրա հիշատակը հավերժացնող հուշատախտակի հանդիսավոր բացման արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բացման արարողությանը ներկա է գտնվել ՌԴ-ում ՀՀ արտակարգ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը: