Հրապարակվել է աշխարհի ամենագեղեցիկ և ուշագրավ տեսարաններով օդանավակայանների ցանկը (լուսանկարներ)
Բրիտանական PrivateFly հետազոտական ընկերությունը ռեսուրսի այցելուների կարծիքների հիման վրա վարկանշային աղյուսակ է կազմել, որում ներկայացրել է աշխարհի ամենագեղեցիկ տեսարաններով օդանավակայանների ցանկը: Հետազոտության արդյունքներն ու լավագույն տեսարաններով օդանավակայանների ցանկը հրապարակվել են հետազոտական ընկերության կայքում:
Վարկանիշը կազմելու առաջին փուլում հետազոտողները հարցումներ են անցկացրել PrivateFly կայքի ավելի քան հազար օգտատերերի շրջանում, ինչի արդյունքում ընտրվել է 122 օդանավակայան: Այնուհետև ավիաոլորտի փորձագետներից կազմված ժյուրին, ճանապարհորդող լրագրողները, բլոգերներն ու ավիաընկերությունների ներկայացուցիչները կազմել են օդանավակայանների թոփ տասնյակը:
Հետազոտության արդյունքում վարկանիշը գլխավորել է կարիբյան Սաբա կղզում գտնվող Խուանչո Իրաուսկին օդանավակայանը: Ի դեպ, Խուանչո Իրաուսկինը ներառվել է աշխարհի ամենավտանգավոր օդանավակայանների տասնյակում, իսկ դրա 400 մետր երկարությամբ թռիչքուղին համարվում է ամենակարճն աշխարհում, գրում է lenta.ru-ն։
Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է իռլանդական Դոնեգոլ օդանավակայանը, որտեղ կանոնավոր չվերթներ է իրականացնում միայն մեկ ավիաընկերություն:
Երրորդ տեղում հայտնվել է ֆրանսիական Նիցցա Լազուրե ափ օդանավակայանը, որը գտնվում է Միջերկրական ծովի ափին` Վար գետի գետաբերանի մոտ:
Վարկանիշի թոփ տասնյակում ներառվել են նաև Ջիբրալթարը, նորզելանդական Քվինսթաունը, բրիտանական Լոնդոն Սիթին, կարիբյան կղզիների Արքայադուստր Յուլիանայի օդանավակայանը, ամերիկյան Օռլանդոն, բրիտանական Բարան և կանադական Բիլի Բիշոպ Տորոնտո Սիթին:
Խուանչո Իրաուսկին

Դոնեգոլ

Նիցցա Լազուրե ափ

Ջիբրալթար

Քվինսթաուն

Լոնդոն Սիթի











