Սիրիայի առաջին տիկինը հյուրընկալել է հալեպահայ նահատակ Գրիգոր Աշնաքլյանի ընտանիքին
Սիրիայի առաջին տիկին Ասմա Ասադն ընդունել է հալեպահայ Աշնաքլյան ընտանիքին, որոնց որդին՝ Գրիգոր Աշնաքլյանը, զոհվել էր Հալեպի համար մղված մարտերի ընթացքում:
Ինչպես հայտնում է Perio News լրատվական գործակալությունը, Ասմա Ասադը հանդիպել է հայազգի նահատակի ծնողների, եղբոր և քրոջ հետ:
Սիրիայի առաջին տիկնոջ ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվել են նրա և Աշնաքլյանների լուսանկարները, ինչպես նաև գրություն. «Գրիգոր Աշնաքլյանը հաղթանակի ճանապարհով ընթացող Սիրիայի երկնքում աստղ է դարձել»:










