Բրիտանական ավիացիան Սիրիայում ոչնչացրել է ԻՊ-ի համար պատերազմող Միացյալ Թագավորության քաղաքացու

17:34 • 26.04.17

Բրիտանական անօդաչու սարքերը Սիրիայում ոչնչացրել են Միացյալ Թագավորության քաղաքացու, ով միացել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին, հայտնում է Sky News-ը:


Բրիտանական ավիացիան առաջին անգամ ոչնչացրել է գրոհայինի Սիրիայի տարածքում՝ գործելով կոալիցիայի ռազմական գործողության շրջանակներից դուրս, նշել է հեռուստաալիքը: Հարվածը կրել է «թիրախային բնույթ» և իրականացվել խորհրդարանում առանց նախնական համաձայնության:


Գործողությունն իրականացվել է ապրիլի 21-ին Ռաքքայի շրջանում: Հարվածի ժամանակ սպանվել է Ռեյադ Խանը, ինչպես նաև երկու գրոհային, այդ թվում՝ մեկ բրիտանացի:


Բրիտանական հետախուզական ծառայությունների տվյալներով՝ Խանը «կոչ է արել գրոհայիններին հարձակումներ իրականացնել Մեծ Բրիտանիայի և նրա դաշնակիցների դեմ», ընդ որում՝ կարող էր կազմակերպել հարձակումը «կարճ ժամկետներում»: