ԱՄՆ-ն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել (տեսանյութ)

22:09 • 26.04.17

Միացյալ Նահանգները իրականացրել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումը:

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն` վկայակոչելով ամերիկյան աղբյուրը, հրթիռն արձակվել է Կալիֆոռնիա նահանգի Վանդենբերգ ավիաբազայից:  Հաղորդվում է, որ փորձարկումը հաջող է ընթացել:

Նախկինում հաղորդվում էր ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից տվյալ բալիստիկ հրթիռի փորձարկման մտադրության մասին: Այս տեսակի հրթիռը կարող է միջուկային լիցք տեղափոխել: