ԵՄ դեսպանները հավանության են արժանացրել Ուկրաինային առանց վիզայի ռեժիմի տրամադրումը
Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հանձնաժողովը հավանության է արժանացրել Ուկրաինային առանց վիզայի ռեժիմի տրամադրման մասին որոշումը: Այդ մասին հայտնում է korrespondent.net-ը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն արդեն շնորհավորել է ուկրաինացիներին այդ որոշման կապակցությամբ՝ նշելով, որ շատ քիչ է մնացել անայցագրային ռեժիմ ստանալուն:
«Կա ևս մի կարևոր որոշում, որի մասին ես մեծ պատվով կհայտարարեմ: Քիչ առաջ ԵՄ խորհուրդը դեսպանների մակարդակով կայացրել է Ուկրաինային առանց վիզայի ռեժիմ տրամադրելու մասին պատմական որոշումը: Այժմ մնացել է նախարարների մակարդակով ԵՄ խորհրդի որոշումը, և գործընթացն ավարտված է»,- ասել է նա:
Սպասվում է, որ ԵՄ նախարարները կհաստատեն որոշումը մայիսի 11-ին: Այնուհետև փաստաթուղթը կհրապարակվի ԵՄ պաշտոնական ամսագրում, ինչից 20 օր անց ուկրաինացիները կկարողանան առանց վիզայի Շենգեն գոտու երկրներ մեկնել:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը քվեարկել էր Ուկրաինային առանց վիզայի ռեժիմ տրամադրելու օգտին ապրիլի 6-ին:










