Հրապարակվել է Ցեղասպանության ժխտման հետևանքների մասին պատմող նոր վավերագրական ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Ժխտման ճարտարապետները» (Architects of Denial) նոր փաստավավերագրական ֆիլմի թրեյլերը:
Այն ներկայացնում է պատմաբանների կարծիքներն ու Ցեղասպանությունից հետո ողջ մնացածների պատմությունները: Փորձագետները ցուցադրում են ժխտողականության և դրա հետևանքների կապը:
Թրեյլերում մեջբերվում է հոլիվուդյան դերսասն Ջորջ Քլունիի ելույթը, որի ժամանակ նա հիշատակել էր Հիտլերի խոսքը. «Ով է այսօր հիշում հայերին» և ասելով. «Ողջ աշխարհն է հիշում»:
Իր կարծիքն է հայտնում նաև Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը` ընդգծելով «Թուրքիայի համատարած լոբինգի մասին, որը թույլ չի տալիս բարձրաձայնել Ցեղասպանության ապացույցների մասին»:
Ինչպես նշվում է վավերագրական ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2017-ի հոկտեմբերի 6-ին:










