Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում 12 ահաբեկիչ են ձերբակալել

02:11 • 27.04.17

Կալինիգրադում ԱԴԾ-ն ձերբակալել է «Իսլամական ջիհադ» ահաբեկչական խմբի 12 զինյալների, գրում է Lenta.ru-ն:


Ահաբեկիչները ծնունդով Միջին Ասիայից են և ըստ ամենայնի մասնակցում են ահաբեկչական կազմակերպության համար անդամներ հավաքագրելուն։

 


Մոտ ժամանակներս ծրագրում են ձերբակալված օտարերկրացիներին արտաքսել այն երկիր, որտեղից նրանք ժամանել են։ Այնտեղ նրանց կդատեն ահաբեկչության համար։