Սարկոզին կոչ է արել դեմ քվեարկել Մարին Լը Պենին

03:19 • 27.04.17

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կոչ է արել գալիք նախագահական ընտրություններին դեմ քվեարկել «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենին, փոխանցում է Lenta.ru-ն:

Սարկոզին հայտարարել է, որ չի սատարում նաև Ֆրանսիայի նախագահության մյուս թեկնածու՝ «Առաջ» շարժման ղեկավար Էմանուել Մակրոնին:

«Ես ենթադրում եմ, որ Մարին Լը Պենի ընտրությունն ու նրա խոստումների իրականացումը կհանգեցնեն Ֆրանսիայի համար շատ լուրջ հետևանքների, ուստի ընտրությունների երկրորդ փուլում ես կողմ կքվեարկեմ Մակրոնին»,- նշված է Ֆրանսիայի նախկին նախագահի հայտարարության մեջ: