Իսլամական պետության ֆինանսները կտրուկ նվազել են, դրա զինյալները լքում են Իրաքն ու Սիրիան. ՄԱԿ

06:03 • 12.05.17

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կանգնած է ֆինանսական միջոցների բացակայության լուրջ խնդրի առաջ՝ ռազմական ճնշումների և միջազգային հանրության կողմից պատժամիջոցների պատճառով, ինչի հետևանքով ԻՊ զինյալները լքում են Իրաքն ու Սիրիան:


Այս մասին հայտարարել է ԻՊ և «Ալ Քաիդայի» դեմ պատժամիջոցների ՄԱԿ-ի ներքո Ղազախստանի մշտական հանձնաժողովի նախագահ Կայրաթ Ումարովը:

 
Ըստ նրա՝ ահաբեկիչների կողմից ներկայացված վտանգի բնույթը անընդհատ փոփոխվում է, բայց նրանք միևնույն է շարունակում են բարդ ու բազմաբնույթ մարտահրավերներ նետել միջազգային անվտանգությանը:

Իսլամական պետության ֆինանսները կտրուկ նվազել են, և հիմա այն «ճգնաժամային բյուջեով» է գոյատևում, նշել է դիվանագետը: Ումարովը նաև հայտարարել է, որ «Ալ-Քաիդայի» ճյուղերը շարունակում են ահաբեկչական գործունեություն իրականացնել աշխարհի տարբեր շրջաններում: