Ռուսաստանը կարող է փորձել միջամտել ընտրություններին. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

15:10 • 13.05.17
Ռուսաստանը կարող է փորձել միջամտել ընտրություններին. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

«Իրատեսական հավանականություն» կա, որ Ռուսաստանը կարող է միջամտել հաջորդ ամիս կայանալիք Մեծ Բրիտանիայի ընտրություններին: Այդ մասին հայտարարել է Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը, հայտնում է Reuters գործակալությունը:


The Telegraph թերթին տված հարցազրույցում քաղաքական գործիչը նշել է նաև, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կուրախանար, եթե հունիսի 8-ին կայանալիք ընտրություններում հաղթանակ տանել Լեյբորիստական կուսակցությունը:


«Մեզ համար ակնհայտ է, որ նա դա արել է ԱՄՆ-ում, ամբողջովին ակնհայտ է, որ նա դա արել է Ֆրանսիայում (որտեղ կոտրել էին նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի էլեկտրոնային նամակները), այդ պատճառով մենք պետք է զգոն լինենք»,- ասել է Ջոնսոնը: