Գերմանիան ժամանակավորապես կդադարեցնի Շենգենի գործունեությունը

18:40 • 17.05.17

Գերմանիան կվերականգնի սահմանային վերահսկողությունը «մեծ քսանյակի» երկրների գագաթնաժողովի ընթացքում, որը Համբուրգում կանցկացվի հուլիսի 7-8-ը:

Ինչպես փոխանցում է Deutsche Welle-ն, այս մասին հայտարարել է երկրի ՆԳՆ ներկայացուցիչը: «Ներքին շենգենյան սահմանները կրկին վերահսկողության տակ կհայտնվեն` պահմանավորված անվտանգության ոլորտի պահանջներով», - ասել է գերատեսչության ներկայացուցիչը:

Պաշտոնյայի խոսքով` վերահսկողություն կիրականացվի բոլոր ցամաքային, ծովային և օդային ներքին շենգենյան սահմաններում` ըստ ժամանակավոր և տարածքային չափանիշների:

Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերն արդեն գրավոր կերպով տեղեկացրել է այդ մասին Եվրահանձնաժողովին, Եվրախորհրդին և ԵՄ անդամ երկրներին, որոնք մասնակցելու են մասնակից երկրների ՆԳ նախարարների` Համբուրգում կայանալիք հանդիպմանը: