83-ամյա բրիտանուհին մոլորվել է բժշկի գնալու ճանապարհին և հայտնվել է Շոտլանդիայում

20:08 • 20.05.17

Բրիտանիայի Վուստերշիր կոմսության 83-ամյա բնակչուհի Վալերի Ջոնսոնը բժշկի գնալու ճանապարհին մոլորվել է և ուղևորվել Շոտլանդիա:

Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, 10 կմ տարածությամբ ճանապարհն անցնելու փոխարեն տարեց բրիտանուհին ավելի քան 480 կմ է անցել, որից հետո սպառվել է մեքենայի վառելիքը:

Կինը ճիշտ ուղուց շեղվել է իր տան մոտակայքում իրականացվող ճանապարհային աշխատանքների պատճառով: Դուրս գալով ոչ ճիշտ ուղղությամբ` նա հայտնվել է մայրուղու վրա և անցել է շրջադարձի կողքով` չնկատելով այն, ինչից հետո շարունակել է ճանապարհը, որը տանում է Շոտլանդիա:

Ութ ժամ անց վերջացել է մեքենայի վառելիքը, և բրիտանուհին ստիպված օգնություն է խնդրել անցորդներից: Նրանք ոստիկանություն են կանչել և ընկերակցել են նրան մինչև հարազատների ժամանումը: