Մոսկվայում 30-ամյա դայակը գործատուներից 3 մլն ռուբլի է գողացել և անհետացել

14:42 • 20.05.17

Մոսկվայում ծնունդով Կենտրոնական Ասիայից կինը կասկածվում է իրեն որպես դայակ աշխատանքի ընդունած ընտանիքի տնից 3 մլն ռումբլի գողանալու համար։

Ինչպես հայտնում է «Интерфакс»-ը, Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցներն արդեն ձերբակալել են կասկածյալին, վերջինս պահվում է կալանքի տակ։

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իրինա Վոլկը հայտնել է, որ ներգաղթյալ կինը, չարաշահելով ընտանիքի անդամների վստահությունը, 3 մլն ռուբլու չափով գողություն է կատարել տնից և անհետացել։

30-ամյա դայակի նկատմամբ արդեն հարուցված է քրեական գործ։