Հայտնի է, թե ինչ արժեն Ֆրանսիայի նորընտիր նախագահի կոստյումները,և ով է դրանք ընտրում

02:27 • 23.05.17

Արդեն երկու տարի է, ինչ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնն իր կոստյումները գնում է նույն խանութից՝ JONAS & CIE կոչվող փարիզյան բուտիկից:


Մեկ կոստյումի արժեքն այստեղ ստանդարտ 340 եվրո է, ինչը բավական մատչելի է ֆրանսիական իրականության մեջ, հայտնում է Le Figaro պարբերականը:

Խանութի սեփականատերը խոստովանել է, որ Մակրոնի կոստյումներն ընտրում է նրա կինը՝ 64-ամյա Բրիջիտը, ով միայն այն ժամանակ է զանգահարում ամուսնուն, երբ տատանվում է երկու մոդելի միջև:


Մակրոնը մի սեզոնի համար 4-5 կոստյում է գնում այստեղից, որոնց բոլորի գինը նույնն է՝ 340 եվրո: Հենց վերջերս գնած այդ կոստյումներից մեկն էլ Մակրոնը հագել էր Ֆրանսիայի նախագահ ընտրվելու օրը:

Ուշագրավ է, որ ընդամենը երկու տարի առաջ էկոնոմիկայի նախարար Մակրոնի կոստյումների գները սկսվում էին 1200 եվրոյից, և նա անգամ ստացել էր «Ռոտշիլդների բանկիր» մականունը, երբ որոշեց փոխել իր քաղաքականությունն ու որպես իսկական տնտեսագետ անցնել ավելի մատչելի տարբերակների: