Իրանը հրթիռների արտադրման երրորդ ստորգետնյա գործարանն է կառուցել

20:10 • 25.05.17

Իրանը կառուցել է հրթիռային սպառազինման երրորդ ստորգետնյա գործարանը: DW.com-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսի ռազմատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն:

«Մենք աստիճանաբար հարստացնում են պաշտպանական հզորությունը: Կարող եմ հայտարարել, որ վերջին մի քանի տարում Իրանում իսլամական հեղափոխության պահակների կորպուսի ուժերի կողմից կառուցվել է հրթիռների արտադրության երրորդ ստորգետնյա գործարանը», - ասել է գեներալը:

Վերջինս հատնել է նաև, որ իսլամական ուժերը զբաղվում են նաև «երկիր-երկիր» տեսակի բալիստիկ հրթիռի մշակմամբ:

Թեհրանի հրթիռային ծրագիրը մտահոգություն է առաջացնում Պարսից ծոցում Իրանի հարևանների, ինչպես նաև Իսրայելի մոտ: