G7-ի առանջնորդները պատրաստ են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել

20:33 • 27.05.17

«Մեծ յոթնյակի» առաջնորդներն իտալական Տաորմինա քաղաքում անցկացվող գագաթնաժողովում չեն բացառել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման հավանականությունը, եթե Մոսկվայի գործողությունները չնպաստեն Ուկրաինայի ճգնաժամի վերջնական կարգավորմանը:

DW.com-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է արտաքին քաղաքականության հարցով վերջնական կոմյունիկեում, որն ընդունվել է մայիսի 27-ին:

G7-ի մասնակիցները, մասնավորապես, նշել են Ռուսաստանի պատասխանատվությունը ծագած հակամարտության համար և այն դերը, որ վերջինս պետք է կատարի «խաղաղության և կայունության» վերականգնման համար:  

Փաստաթղթում նշվում է, որ G7-ի երկրները` չնայած Մոսկվայի հետ առկա տարաձայնություններին, պատրաստ են համագործակցել Ռուսաստանի հետ «տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման հարցով»: