Թրամփը հնարավոր է ավելի խստացնի ՌԴ դեմ պատժամիջոցները. աղբյուր

02:17 • 27.05.17

ԱՄՆ կառավարությունն առայժմ չի նախատեսում մեղմացնել Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանած պատժամիջոցները և անգամ կարող է դրանք ավելի խստացնել, հայտարարել է Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը:

«Մենք չենք պատրաստվում մեղմացնել ՌԴ դեմ պատժամիջոցները: Ընդհակառակը, հնարավոր է, դրանք ավելի խստանան»,- ասել է Թրամփի թիմակիցը:


Սպիտակ տան ներկայացուցիչն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է պահպանել պատժամիջոցները՝ հավելելով, որ նախագահը հստակ հասկացրել է իր ելույթում, թե ինչպես Ռուսաստանը կարող է հասնել պատժամիջոցների վերացմանը: