Փոխհրաձգություն ԱՄՆ-ում. կա 8 զոհ, այդ թվում՝ ոստիկան

20:01 • 28.05.17

ԱՄՆ Միսիսիպի նահանգում կիրակի փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 8 մարդ է զոհվել, այդ թվում` փոխոստիկանապետը: 

Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը` վկայակոչելով տեղի իշխանություններին, կասկածյալը կալանքի տակ է առնվել:

Նահանգի քննչական բաժանմունքի ներկայացուցչի խոսքով` հրաձգությունը տեղի է ունեցել Լինկոլն շրջանում գտնվող երեք տարբեր տներում: 

Նշվում է, որ կասկածյալին դեռևս մեղադրանք չի ներկայացվել, քանի որ հանցագործության շարժառիթը դեռ չի պարզվել: