Հս. Կորեան 2 շաբաթվա ընթացքում 3-րդ բալիստիկ հրթիռն է արձակել

09:58 • 29.05.17

Հյուսիսային Կորեան մայիսի 29-ի առավոտյան կրկին բալիստիկ հրթիռ է արձակել, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ սա անցած 2 շաբաթվա ընթացքում բալիստիկ հրթիռի արձակման 3-րդ փորձն է:

Հայտնի է, որ հրթիռի արձակումը տեղի է ունեցել երկրի արևելյան ափից: Ըստ ամերիկյան և ճապոնական աղբյուրների` հրթիռի թռիչքը տևել է 6 րոպե: Անցնելով 450 կմ՝ այն ընկել է Ճապոնական ծովը: Հայտնի է, որ հրթիռն օդում հասել է 100 կմ բարձրության:

Ենթադրվում է, որ արձակված հրթիռը եղել է «Սկադ» տեսակի և ունեցել է գործողության միջին շառավիղ:


Հայտնի է, որ Ճապոնիայի և Հարավային Կորեայի իշխանությունները դատապարտել են հյուսիսկորեական կողմի հերթական սադրանքը:

Հս. Կորեան 2 շաբաթվա ընթացքում 3-րդ բալիստիկ հրթիռն է արձակել