Սանկտ Պետերբուրգում ատամնաբույժը հեռացրել է հաճախորդի 22 առողջ ատամ՝ հանուն փողի

14:28 • 29.05.17

ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում քրեական գործ է հարուցվել ատամնաբույժի հանդեպ, որը հեռացրել է հաճախորդներից մեկի 22 առողջ ատամ։ Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն՝ ՌԴ Քննչական կոմիտեի Սանկտ Պետերբուրգի քննչական վարչությանը հղումով։


Քննության տվյալների համաձայն՝  2014 թվականին մասնավոր կլինիկա բացած բժիշկը, որի անունը չի նշվում, մոլորության մեջ է գցել 43-ամյա մի բնակչուհու՝ ասելով, որ անհրաժեշտ է հեռացնել մի շարք ատամներ։ Արդյունքում հեռացվել է 22 առողջ ատամ և դրանց փոխարեն անորակ կամրջակներ տեղադրվել։ Այս ծառայությունների դիմաց տուժածը 843.000 ռուբլի է վճարել։