Ֆլորենցիայում ինքնատիպ միջոց են հնարել անփույթ զբոսաշրջիկների դեմ պայքարելու համար

19:54 • 02.06.17

Իտալական Ֆլորենցիա քաղաքի իշխանությունները որոշել են նոր միջոցառումներ ձեռնարկել փողոցներն աղտոտող զբոսաշրջիկների դեմ պայքարում:

Ինչպես նշում է Euromag-ը, Ֆլորենցիայի եկեղեցիների աստիկանները և պատմական կենտրոնի փողոցները, որն ընգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, սկսելու են ջրել հատուկ խողովակների միջոցով:

Ֆլորենցիայի քաղաքապետարանն այսպիսով ցանկանում է վախեցնել այն զբոսաշրջիկներին, որոնք սիրում են ճաշել տեսարժան վայրերի հարակից աստիճանահարթակներին կամ մայթերին նստած, իսկ հետո թողնում են սննդի մնացորդները:

Հիշեցնենք, որ վերջերս Ֆլորենցիայի իշխանություններն արգելել են սելֆիներ անել կամուրջների վրա: