Բրանդենբուրգյան դարպասները կլուսավորվեն բրիտանական դրոշի գույներով

23:54 • 04.06.17

Հունիսի 4-ի երեկոյան Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասները կլուսավորվեն բրիտանական դրոշի գույներով` ի նշան Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածների հետ համերաշխության: 

Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտնել է Բեռլինի Սենատի ներկայացուցիչ Կլաուդիա Զյունդերը: 

«Բեռլինն այսպիսով մտադիր է համերաշխություն հայտնել գործընկեր քաղաքում` Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերին», ասել է Զյունդերը` նշելով, որ դարպասները կլուսավորվեն տեղի ժամանակով 22:00-ին: 

Փարիզում, Լոնդոնում, Ստամբուլում, Բրյուսելում (գործընկեր քաղաքներ), ինչպես նաև Նիցցայում և Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո Բրանդենբուրգյան դարպասները ևս լուսավորվել են այդ երկրների դրոշների գույներով: