ԱՄՆ-ին չի կարելի վստահել. Խամենեի

10:36 • 05.06.17

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ին չի կարելի վստահել, և այդ մասին խոսում են Եվրոպայի որոշ երկրների ղեկավարներ, հայտնում է presstv.ir-ը:


Ինչպես նշել է Խամենեին, Իսլամական հեղափոխության առաջնորդ իմամ Խոմեյնին մի քանի տասնամյակ առաջ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն վստահության արժանի չէ և «մեծ սատանա» է:


«Այժմ՝ երեք տասնամյակ անց, որոշ երկրների ղեկավարներ ընդունում են այդ փաստը՝ խոսելով այն մասին, որ Ամերիկային չարժե վստահել…»,- հայտարարել է Խամենեին՝ հանդես գալով 28 տարի առաջ մահացած Իսլամական հեղափոխության առաջնորդ իմամ Խոմեյնիի մահվան տարելիցին նվիրված արարողությանը: