10-րդ երկիրը խզեց դիվանագիտական կապերը Քաթարի հետ

19:55 • 07.06.17

Կոմորյան կղզիները խզել են դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է Հնդկական օվկիանոսում գտնվող կղզի պետության ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ Կոմորյան կղզիներում Քաթարի դեսպանն ստիպված է հեռանալ երկրից:

Արևելյան Աֆրիկայի մաս կազմող Կոմորյան կղզիների միությունը դաշնային նախագահական հանրապետություն է: Այն արդեն տասներորդ երկիրն է, որը խզում է դիվանագիտական կապերը Քաթարի հետ: Ավելի վաղ այդ քայլին գնացել են Մավրիտանիան, Եմենը, Լիբիան, Բահրեյնը, Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Մավրիկիոսը և Մալդիվները:

Քաթարը մի քանի օր է, ինչ հայտնվել է «Իսլամական պետությանը, ֆինանսավորելու շուրջ ծագած սկանդալում: Քաթարն այդ մեղադրանքը հերքում է և կեղծ է անվանում: