Իսպանական Սուեկա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

01:18 • 07.06.17

Իսպանիայի Սուեկա քաղաքը (Վալենսիա) ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում Հայաստանի դեպանության ֆեյսբուքյան էջը:


Քաղաքային իշխանությունները միաձայն ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը, որը ներկայացրել էր հունիսի 2-ին Սուեկայի քաղաքապետ Ռաքել Տամարիտը:


Այսպիսով, Սուեկան միանում է Ցեղասպանությունը ճանաչած իսպանական քաղաքներին ու ինքնավար համայնքներին: Վերջիններիս թվում են Արագոնը, Բալեարյան կղզիները, Բասկյան երկիր և Կատալոնիան: