Նոր Արմավիրում 2 երեխաների մայրն ինքնասպան է եղել
Արմավիրի մարզի Նոր Արմավիր համայնքում այսօր երիտասարդ կինն ինքնասպան է եղել: Այս տեղեկությունը Tert.am-ին հաստատեցին ոստիկանությունից:
«Ժամը 14:00-ին շտապ օգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Արմավիրի բաժին, որ Նոր Արմավիր համայնքում մարդ է կախվել: Այս պահին օպերատիվ խումբը քննիչի գլխավորությամբ դեպքի վայրում աշխատում է»,- հայտնեցին ոստիկանությունից:
Tert.am-ին հայտնի դարձավ նաև, որ կինը ուներ 1 և 4 տարեկան երկու երեխա, իսկ ամուսինը պայմանագրային զինծառայող է:










