ՌԴ ԱԻՆ-ը Մոսկվայում սպասվող անձրևի մասին շտապ նախազգուշացում է տարածել

18:47 • 10.06.17

Մոսկվայում ամպրոպ և անձրև է սկսվելու, որն ուղեկցվելու է ուժեղ քամիով: Այն շարունակվելու է մինչև օրվա վերջը: Այդ մասին ասված է մայրաքաղաքի հարցերով Ռուսաստանի ԱԻՆ-ի գլխավոր վարչության հաղորդագրությունում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Մոսկվայում  15:00-ից 24:00-ն տեղ-տեղ սպասվում է ամպրոպ և անձրև, քամու ուժգնացում մինչև 15 մետր վայրկյան արագության»,- նախազգուշացրել են ԱԻՆ-ում:


Գերատեսչությունում խորհուրդ են տվել քաղաքացիներին այդ ժամանակահատվածում խուսափել գովազդային վահանակներից և անկայուն կառույցներից, ավտոմեքենաները կայանել ավտոտնակներում և ծառերից ու թույլ ամրացված կառույցներից հեռու: Վարորդներին խորհուրդ է տրվում պահպանել արագության սահմանները և հեռավորությունը: