Բանգլադեշում 61 մարդ է մահացել սողանքների պատճառով (լուսանկարներ)

21:53 • 13.06.17

Բանգլադեշում տեղացող հորդառատ անձրևները հանգեցրել են լայնածավալ սողանքների, ինչի հետևանքով առնվազն 61 մարդ է մահացել, իսկ տասնյակներն անհետ կորել են:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, տեղի իշխանությունները մտահոգություն ունեն, որ զոհերի թիվը կարող է զգալիորեն ավելանալ: Փրկարարները փորձում են հասնել հեղեղված շրջաններ և վերացնել սողանքների հետևանքները: Երկրի որոշ շրջաններում բնակիչները մնացել են առանց էլեկտրականության և բջջային կապի:

Մահվան դեպքեր են գրանցվել Հնդկաստանի հետ սահմանային Ռանգամատի շրջանում, որտեղ բնակելի տները հայտնվել են սողանքների կենտրոնում և թաղվել ջրի տակ:

Խախտվել է տրանսպորտային համակարգի գործունեությունը մայրաքաղաք Դաքքայում և Չիտագոնգա նավահանգստում:

Մուսոնային անձրևները Բանգլադեշում տեղում են հունիսի սեպտեմբեր ընկած ամիսներին: