Քաղաքացիների կարծիքները կիսվում են. փոխե՞լ ՀՀ օրհներգը, թե ոչ. հարցում (տեսանյութ)
Tert.am-ը հարցում է անցկացրել աշխարհահռչակ շանսյոնե Շառլ Ազնավուրի` «Քեզ համար, Հայաստան» երգը Հայաստանի օրհներգ դարձնելու առաջարկի վերաբերյալ:
Որոշ քաղաքացիները նշեցին, որ թեև Շառլ Ազնավուրին շատ սիրում են, ամեն դեպքում գտնում են, որ պետք չէ փոխել հիմնը, իսկ ոմանք համակարծիք են այն փոխելու հետ:
«Եթե Շառլ Ազնավուրն է ասում, ուրեմն իր հետ համաձայն ենք»,-ասաց քաղաքացիներից մեկը:
Մյուսն էլ նշեց, որ ներկայիս օրնհերգը այնքան էլ չի հավանում` համարելով այն տխուր: Ոմանք էլ հավանում էին օրհներգը նշելով, որ արդեն սովորել են այդ երգին:










