ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ֆոսֆորային ռումբեր է նետել Սիրիայում. Human Rights Watch
ԱՄՆ կոալիցիան Սիրիայում և Իրաքում ֆոսֆորային ռումբեր է կիրառել, որոնք սպառնում են տեղի բնակչության կայնքին և առողջությանը: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:
Անկախ յն բանից, թե ինչպես է կիրառվում սպիտակ ֆոսֆորը, դրա օգտագործումը մեծ վտանգ է ներկայացնում խիտ բնակեցված քաղաքներում, ինչպես օրինակ` Ռաքքայում և Մոսուլում, ահավոր և շարունակական վնաս պատճառելու համար, - ասվում է փաստաթղթում:
Իրավապահները կոչ են անում կոալիցիային միջոցներ ձեռնարկել, որպեսզի նվազագույնին հասցվի սպիտակ ֆոսֆորի կիրառումից խաղաղ բնակիչներին հասցվող վնասի չափը:
Միևնույն ժամանակ նշվում է, որ սպիտակ ֆոսֆորը կարող է կիրառվել մարտի դաշտում ծխածածկույթի ստեղծման կամ ազդանշան տալու համար:
Հիշեցնենք, որ Բաշար ալ-Ասադին կողմնակից ուժերի ուղղությամբ վերջին հարվածը միջազգային հակաահաբեկչական կոալիցիան հասցրել է հունիսի 8-ին:










