Տիգրանաշենի ոլորաններում 10 տոննա գառան մսով բեռնված ավտոմեքենան կողաշրջվել է. կան վիրավորներ. Shamshyan.com
Հունիսի 13-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 37-ամյա Ղոլամռասուլ Մուհամադնուր Բարահուին իր վարած Mercedes Square մակնիշի 97 P82 310 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի /Քյարքի/ ոլորաններում, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով վարորդ Ղ. Մուհամադնուր Բարահուին ու նրա ուղևոր՝ Իրանի քաղաքացի, 41-ամյա Ալիմե Մուհամադնուր Բարահուին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։
Ըստ կայքի՝ ավտոմեքենան բեռնված է եղել 10 տոննա գառան մսով՝ մորթված և փաթեթավորված վիճակում և այն Իրան էր տեղափոխում Մասիս քաղաքում գործող «Ոսկեկաթ» ՍՊԸ-ն։ Իսկ վիրավոր վարորդն ու վիրավոր ուղևորն էլ եղբայրներ են։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։










