Լոնդոնում հրդեհվել է 27-հարկանի բնակելի աշտարակը, որի ներսում մարդիկ կան (լուսանկարներ, տեսանյութ)
Լոնդոնի արևմտյան հատվածում խոշոր հրդեհ է բռնկվել 27 հարկանի Grenfell Tower բնակելի աշտարակում, որի ներսում հարյուրավոր մարդիկ են եղել:
Ինչպես նշում է The Guardian-ը, կրակն ամբողջությամբ այրել է կառույցը: Հայտնի է, որ հրդեհը մարելու գործում ներգրավված է 200-ից ավելի հրշեջ, 40 միավոր տեխնիկա:
Վարկածներից մեկի համաձայն՝ հրդեհի բռնկման պատճառ կարող էր լինել 4-րդ հարկում տեղի ունեցած պայթյունը:
Հրշեջ բրիգադի ներկայացուցչի խոսքով` իրենք տարհարնել են բնակիչների մի մասին, սակայն շատերը շարունակում են ներսում թակարդված մնալ:
Աղբյուրը մանրամասնում է, որ աշտարակում կա 120 բնակարան: Նշվում է նաև, որ շենքն անցած տարի էր 10 մլն ֆունտ ստերլինգով վերանորոգվել:
![]()












