Սաուդյան Արաբիան ակտիվ աջակցում է ահաբեկիչներին. Իրանի արտգործնախարար

03:03 • 14.06.17

Սաուդյան Արաբիան ակտիվորեն աջակցում է Իրանի արևելյան ու արևմտյան սահմաններին գործող ահաբեկչական խմբավորումներին, հայտնել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ Business Insider-ի փոխանցմամբ:

Զարիֆը հղվել է Սաուդյան Արաբիայի քաղաքական գործիչների վերջին հայտարարություններին, որոնք արվել էին մինչ Թեհրանի ահաբեկչությունները՝ դրանք կոչելով «ուղիղ սպառնալիք և վտանգավոր սադրանք» Էր Ռիադի կողմից։


Արտգործնախարարի խոսքով՝ Իրանը խիստ մտահոգված է, քանի որ տեղեկություն ունի, որ Սաուդյան Արաբիան ակտիվ աջակցում է ահաբեկիչներին։