Իտալիայի հարավում 2 գնացք են բախվել. կա 10 վիրավոր
Իտալիայի հարավային Պուլիա շրջանում 2 գնացքների բախման հետևանքով տուժել է շուրջ մեկ տասնյակ մարդ, հաղորդում է Euronews-ը:
Վթարը տեղի է ունեցել Լեչե քաղաքից քիչ հեռու, երբ իրար ընդառաջ շարժվող 2 գնացքները բախվել են սլաքային մեխանիզմի անսարքության պատճառով:
Բարեբախտաբար, գնացքների շարժման արագությունը շատ մեծ չի եղել, ինչի արդյունքում շուրջ 80 ուղևորից տուժել են միայն տասը:










