Կոսովոյում 9 մարդ մեղադրվում է աշխարհի առաջնության Ալբանիա-Իսրայել խաղի ժամանակ հարձակում ծրագրելու համար

17:14 • 14.06.17

Կոսովոյում 9 տղամարդ մեղադրվում է անցած նոյեմբերին ֆուտբոլի աշխարհի առաջնության՝ Ալբանիայում անցկացված Ալբանիա-Իսրայել խաղի ժամանակ հարձակում ծրագրելու համար: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դատախազությանը:


Անցած տարի Կոսովոյի ոստիկանությունը 19 մարդու է ձերբակալել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի և Կոսովոյում ու հարևան Ալբանիայում հարձակումներ ծրագրելու կասկածանքով:


Ալբանիայի իշխանությունները նոյեմբերի 12-ի խաղը տեղափոխել էին հյուսիսային Շկոդեր քաղաքից մայրաքաղաք Տիրանային մոտ գտնող խաղադաշտ:


Դատախազությունը նշել է, որ տղամարդկանց մի մասը կապի մեջ է եղել «Իսլամական պետության» անդամ և Սիրիայում ու Իրաքում ալբանացիների ինքնահռչակ հրամանատար Լավդրիմ Մուհախերիի հետ, ումից էլ ստացել է հարձակումներ իրականացնելու հրամանները:


Խումբը նաև պատրաստվում էր հարձակումներ իրականացնել Կոսովոյում տեղի և միջազգային կառույցների դեմ: