Եվրամիության դռները դեռևս բաց են Բրիտանիայի համար. Մակրոն

01:18 • 14.06.17

Եվրոպական միության դռները շարունակում են բաց մնալ Մեծ Բրիտանիայի համար մինչ «Բրեքզիթի» շուրջ բանակցությունների մեկնարկը, հայտնել է Ֆրանսիայի նորընտիր  նախագահ Էմանուել Մակրոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ հանդիպումից հետո։

«ԵՄ դռները բնականաբար բաց են մնում մինչ բրեքզիթի շուրջ բանակցությունների մեկնարկը, սակայն դրանք սկսելուց հետո նահանջելն արդեն դժվար կլինի,»,- ասել է Մակրոնը՝ Euroactive-ի փոխանցմամբ:

Մեյն իր հերթին նշել է, որ բանակցությունները ըստ օրակարգի կսկսվեն հաջորդ շաբաթ և ոչինչ չի փոխի իրենց որոշումը՝ Եվրոպական միությունը վերջնականապես լքելու վերաբերյալ: